News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում առաջիկայում կմեկնարկի «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը: Այդ մասին NEWS.am-ին ասաց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Ծրագրին մասնակցելու ցանկություն են հայտնել DELL, HP եւ ASUS ընկերությունները: «Համակարգիչները գտնվում են ճանապարհին եւ մեկ ամսից կլինեն խանութներում»,- ասաց Բ. Ենգիբարյանը: Արդեն հայտնի են բանկերը, որոնք կսպասարկեն ծրագիրը, ընթանում է խանութների ընտրություն ողջ Հայաստանի տարածքում: «Խանութները պետք է որոշակի պայմանների բավարարեն: Այսօր արդեն ունենք ընտրված 60 խանութներ, որոնք ծածկում են Հայաստանի հանրապետությունը 100 %-ով»,- նշեց Բ. Ենգիբարյանը:

Նշենք, որ «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի պիլոտային փուլն անցկացվել է 2010 թ., վաճառվել է մոտ 17 հազ. համակարգիչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ