Հայաստանում հունիսի 1-ից 10 դրամով թանկացել է «Ջերմուկ» հանքային ջուրը: Ներկայումս այն 65 դրամի փոխարեն խանութներին տրվում է 75 դրամով: Այդ լուրը NEWS.am-ին հաստատեցին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, հավելելով, որ տեղյակ են գնային փոփոխությանը եւ ներկայումս ուսումնասիրում են ընկերության ներկայացրած փաստաթղթերն ու հիմնավորումները: ՏՄՊՊՀ-ից հայտնեցին, որ գնի փոփոխման վերաբերյալ փաստաթղթերը ներկայացված են հանձնաժողով եւ արդեն 3-4 օր է` ուսումնասիրվում են: Ի դեպ, ըստ ՏՄՊՊՀ-ի, 10 դրամով թանկացումը վերաբերում է 0,5լ տարողությամբ շշալցված ջերմուկին:
Բացի այդ, ՏՄՊՊՀ-ն բացի «Ջերմուկ գրուպի», ստոգումներ կիրականացնի նաեւ ջերմուկ արտադրող այլ ընկերություններում, որպեսզի թանկացման պաճառները, քանի որ խոսքը վերաբերում է տեղական արտադրանքին:
Հավելենք, որ NEWS.am-ի կատարած դիտարկման արդյունքներով` որոշ խանութներում «Ջերմուկ»-ի գինը թանկացել է 10-20 դրամով: Նշենք, որ «Ջերմուկ գրուպ» ընկերությունը պատկանում է Աշոտ Արսենյանին:




























