Կազանում իր նախկին համակուրսեցի Լիլիա Զարիպովայի եւ նրա մոր սպանության մեջ մեղադրվող Իգոր Դանիլեւսկու փաստաբանը մտադիր է կրկնակի հարցաքննություն պահանջել: Մեղադրյալը հայտարարում է, որ խոստովանական ցուցմունքներ է տվել բռնաբարության սպառնալիքների պատճառով:
Ինչպես «Ինտերֆաքսին» հայնել է Դանիլեւսկու փաստաբան Շամիլ Ահմեդսաֆինը, մեղադրյալն այժմ հրաժարվում է կրկնակի սպանության մասնակցությունից եւ արյունով գրված Free Pussy Riot մակագրությունից:
«Նա ինձ հայտնել է, որ այդ օրն իսկապես հյուր է եղել Զարիպովների մոտ, իսկ հեռանալիս մուտքում նկատել է երկու տղամարդու: Որոշ ժամանակ անց նա վերադարձել է, հիշելով, որ ցանկացել է Լիլիայից վերցնել լուսանկարներ, սակայն կանայք արդեն սպանված են եղել: Վախենալով` նա թաքնվել է», - ասել է փաստաբանը, հաղորդում է «gazeta.ru»-ն:
Ըստ Ահմեդսաֆինի` Դանիլեւսկին իրեն հայտնել է, որ օգոստոսի 30-ի ձերբակալությունից հետո իրեն մեկ օրուգիշեր չեն կերակրել եւ կոպիտ են վարվել հետը: Նույնիսկ սպառնացել են բռնաբարել:
Հիշեցնենք, որ բուհի դասախոս, գիտությունների թեկնածու Իգոր Դանիլեւսկին ձերբակալվել էր մեկ օր անց, երբ ոստիկանութունը հայտնաբերել էր այլանդակված դիակները: Բնակարանի պատին հայտնաբերվել էր Free Pussy Riot գրությունը, որն արված է եղել արյունով: Ավելի ուշ Դանիլեւսկին հարցաքննությանը հայտնել էր, որ գրությունն արել էր հետաքննությանը շփոթեցնելու համար:




























