News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

«Բաց խաղ» (Open Game) համակարգչային խաղերի եւ բջջային հավելվածների Հայաստանի բաց առաջնության երկրորդ մրցանակաբաշխության ժամանակ հաղթողներ ճանաչվեցին 6 անվանակարգերում: Այդ մասին տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը; Առաջնությունն ընթանում էր Երեւանի «Գեղագիտության Ազգային Կենտրոն» Մանկական ստեղծագործության թանգարանում (Մանկական պատկերասրահ):

«Լավագույն խաղ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Anuloid թիմը՝ Gravi Tire 3D խաղի համար՝ արկածային խաղ, որտեղ խաղացողն ընտրում է մրցավազքի ուղին: Մրցանակը կազմում է 500 հազ. դրամ:

«Նորարարություն» անվանակարգում մրցանակը (300 հազ. դրամ) տրվեց NUARD Coding թիմին՝ «Հեքսոլս» խաղի համար: Սա ժամանցային խաղ է, որտեղ խաղացողը պետք է գունագեղ խճանկարներ կառուցի;

«Լավագույն դիզայն» մրցանակը (300 հազ. դրամ) տրվեց ZYABs թիմին՝ հայկական այբուբեն սովորեցնող խաղի համար:

Ժյուրիի համակրանքին եւ 100 հազ. դրամին արժանացավ 16ամյա Վիկտորյա Հարությունյանը՝ Mukhoboyka խաղի համար (խաղացողը սպանում է ճանճերին):

«Պատանիների առաջնություն» անվանակարգում հաղթեց «Հարսանիք լեռներում» խաղը, որը նախագծել է Another Games խումբը: Այս խաղում խաղացողն ունի մեկ նպատակ՝ ազատագրել Շուշին:

Եւ վերջապես «Լավագույն սցենար» անվանակարգում մրցանակը (300 հազ. դրամ) տրվեց Tumo Group 1 խմբի ստեղծած Psycho խաղին:

Հանդիսատեսի քվեարկության արդյունքում լավագույնը ճանաչվեց «Այբ» խմբի AYBrain խաղը:

Նշենք, որ առաջնությունը կազմակերպել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը եւ «Օրանժ Արմենիա» ընկերությունը: Մրցանակաբաշխությանը ներկա էր «Օրանժ Արմենիայի» նորանշանակ տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը; Նա պատկերասրահ էր ժամանել որդու հետ, ով նույնպես հաճույքով խաղում էր երիտասարդ ստեղծագործողների խաղերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news