Չուվաշիի բնակելի շենքում վաղ առավոտյան կենցաղային գազի պայթյուն է տեղի ունեցել: Եռահարկ շինությունն ամբողջովին ավերվել է:
Ռուսաստանի ԱԻՆ-ից ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են, որ պայթյունը տեղի է ունեցել մոսկովյան ժամանակով ժամը 05:40-ին` Ցիվիլսկի շրջանի Տուվսի բնակավայրում: Ըստ նախնական տվյալների` փրկվել է վեց մարդ: Փլատակների տակ կարող են երկու մարդ մնացած լինել: Որոնողափրկարարական աշխատանքներ են կատարվում: 

1985թ. կառուցված երկմուտքանի շենքում գրանցված է եղել ընդամենը 36 մարդ,  այժմ ճշտվում է գազի պայթյունի ժամանակ շենքում եղած մարդկանց թիվը: