Կանադայում կենդանաբանական խանութից փախած վիշապօձը (պիթոն) խեղդել է երկու երեխաների: Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Նյու Բրաունսուիք նահանգի Քեմփբելթոն քաղաքում:

Ոստիկանության նախնականն տվյալներով՝ վիշապօձը դուրս է պրծել խանութից, մտել օդափոխիչ օդանցք ու հայտնվել երկրորդ հարկի բնակելի հատվածում: Պիթոնը խեղդել է 5 եւ 7 տարեկան քնած եղբայրներին:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը, մահացած երեխաները շենքի սեփականատիրոջ որդու ընկերներն էին: Շենքի սեփականատերը քնած է եղել հարեւան սենյակում եւ չի տուժել: Դեպքի վայր հասած ոստիկանները առգրավել են վիշապօձին: Դեռեւս չի հաղորդվում, թե արդյոք մեղադրանք կներկայացվի՞ խանութի սեփականատիրոջը: