Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ամերիկյան Bloodhound Gang խմբի երաժիշտ ջարեդ Հենեգանին 5 տարով արգելել է մուտք գործել Ուկրաինա՝ ազգային խորհրդանիշները պղծելու համար:
«Ելնելով Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու շահերից, առաջնորդվելով Ուկրաինայի «օտարեկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքի 13-րդ հոդվածով, որոշվել է ԱՄՆ քաղաքացի Ջարեդ Հենեգանին 5 տարով արգելել Ուկրաինա մուտք գործել»,-հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»՝ վկայակոչելով Ուկրաինայի անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Bloodhound Gang խումբն իր շրջագայությունն ԱՊՀ երկրներում սկսել է Ուկրաինայից: Կիեւում հուլիսի 30-ին կայացած համերգի ժամանակ «արտիստը մեզով լվացել է բեմը» եւ «սեւեռվել Ուկրաինայի դրոշի վրա, որը գտնվել է բեմում»:
Երաժիշտները նաեւ բացականչել են «f**k Russia» եւ «ներկաները աջակցել են նրանց»:
Օդեսայի «Իբիցա» ակումբում, խմբի բաս կիթառահար 41-ամյա Ջարեդ Հենեգանը Ռուսաստանի դրոշն օգտագործել է որպես զուգարանի թուղթ: Ամերիկյան Bloodhound Gung պանկ խմբի երաժիշտ Ջերեդ Հասելհոֆը Օդեսայում կայացած համերգի ժամանակ հենց բեմում ռուսական դրոշը մտցրել է շալվարի մեջ։ «Միայն թե չասեք Պուտինին»,-հայտարարել է նա։





























