Լիբանանյան Տրիպոլիի կենտրոնում երկու պայթյուն է որոտացել: Այժմ քաղաքի վրա տեսանելի են ծխի սեւ ամպեր: Ականատեսները հայտնում են մի քանի զոհերի մասին: Նրանց ճշգրիտ թիվը, ինչպես նաեւ պայթյունների պատճառները այս պահին հայտնի չեն:
Ըստ որոշ տվյալների` առաջին պայթյունը տեղի է ունեցել մզկիթում, ուրբաթօրյա աղոթքի ավարտից քիչ առաջ, իսկ երկրորդը` քաղաքի կենտրոնական հատվածում, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Այս պահի դրությամբ ահաբեկչական ոչ մի կազմակերպություն չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:





























