Ավտոբուսների շարասյունն ու շտապօգնության մեքենաները մոտ 200 մարդու տեղափոխում են Պետերբեւրգի Բոտկինի հիվանդանոց «Պուլկովո» օդանավակայանի նոր տերմինալից՝ առայժմ չախտորոշված հիվանդությամբ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:
Իրավապահները, սակայն, չեն մանրամասնել, թե ում են տեղափոխում մեքենաները: Հայտնի է, որ շինհրապարակի տարածքում ճաշարան կա, եւ չի բացառվում, որ մարդիկ այնտեղ թունավորում են ստացել:




























