Թաիլանդի վարչապետ Յինգլակ Չինավատը հայտարարել է խորհրդարանը ցրելու մասին:
Ըստ նրա` երկրոմ ստեղծված քաղաքական իրավիճակի պատճառով, երբ խիստ տարբեր ուժեր պահանջում են կառավարության հրաժարականը, արտահերթ ընտրություններ անցկացնելը լավագույն ելքն է:
Ըստ տեղի օրենքների` նոր ընտրությունները տեղի կունենան 60 օրվա ընթացքում, մինչ այդ ներկայիս կառավարությունը կհամարվի ժամանակավոր, հաղորդում է ՆԳ-ն` վկայակոչելով Reuters-ը:





























