Բազմաթիվ վերլուծական գործակալություններ, որոնք IT-ճյուղի հետազոտություններ են անցկացնում, այնքան էլ լավ կանխատեսումներ չեն անում սոցցանցերի ապագայի վերաբերյալ: Մասնագետների կործիքով՝ մոտ ապագայում շատ սոցցանցեր կկորցնեն իրենց այսրօրվա հայտնիությունը:
Բազմաթիվ օգտատերեր ջնջում են իրենց հաշիվները՝ ինտերնետից կախվածություն ձեռք բերելու մտավախությունցի դրդված: Առավել հայտնի սոցցանցերից Facebook եւ Twitter ժամանակի ընթացքում կորցնում են իրենց բազմաթիվ օգտագործողների:
Այսպես՝ նախորդ տարի փորձագետները պարզել են, որ կես տարվա ընթացքում Facebook-ը լքել են ԱՄՆ 9 միլիոն օգտագործողներ եւ եւս երկու միլիոնը Մեծ Բրիտանիայից:
Նմանատիպ խնդրի առաջ է կանգնած նաեւ Twitter միկրոբոլգերի ծառայությունը: Այս մասին հաղորդում է «Դելայթ նովոստին»:



























