News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայկական  «Cigaronne» ընկերությունը ծխախոտի շուկայում նոր արտադրանք է ներկայացրել, որի որակական հատկանիշները եւ արտադրական տեխնոլոգիան հնարավոր է հեղաշրջում կատարի ծխախոտի միջազգային շուկայում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին ընկերության մամուլի ծառայությունում, նշելով որ ընկերության կողմից մշակած բազմափուլ տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվել է թութունի վերամշակում եւ մաքրազտում, որի շնորհիվ հնարավոր է դարձել պատրաստի ծխախոտափնջից դուրս մղել ազոտա-ծծմբային-ֆոսֆորային-քլորային պարունակությամբ քաղցկեղածին թունավոր օրգանական նյութերը` պեստիցիդները, էապես նվազեցնելով ծխելու հետեւանքով առաջացող հիվանդությունների հավանականությունը: «Փորձարկումները տեւել են մեկուկես տարի: Թունավոր նյութերի բացակայության մասին կա համապատասխան մարմնի փորձագիտական եզրակացություն: Կիրառվող տեխնոլոգիայի արդյունքում վերանում է նաեւ ծխելու հետեւանքով բերանում առաջացող դառնահամը, դառնահոտը, ծխողներին հատուկ վաղորդյան հազը: Այս մասին վկայում են կատարված դեգուստացիաները»,- նշեց նա:

«Cigaronne»-ը մեկ այլ նորարարություն եւս կատարել է: Ընկերությունը նոր ապրանքատեսականու համար մշակել եւ պատենտավորել է եռաշերտ, կոմբինացված պեռլիտ պարունակող ֆիլտր:

Նշենք, որ պեռլիտը ապահովում է ծխի մեջ առկա խեժի եւ նիկոտինի մինչեւ 90 տոկոս կլանում, լիակատար միկրոֆիլտրացիայի ենթարկում այրման ժամանակ առաջացող բազմաթիվ թունավոր նյութերը՝ նվազեցնելով օնկոլոգիական եւ սիրտ–անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը:

Ապացուցված է որ պեռլիտն իր էֆեկտիվությամբ կլանում է ֆենոլային շարքի միացությունները,կասեցնում է հիդրոխինոնը և ռեզերցինոլը,որոնք շատ վնասակար են մարդու և նրա կեցության միջավայրի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ