G խումբ, 2-րդ տուր

21 հունիսի, Քեյփթաուն, Գրին Փոյնթ ստադիոն

Մրցավար` Պաբլո Պոսո (Չիլի)

Մեյրելեշ, 29 (1:0), Սաբրոսա, 53 (2:0), Ալմեյդա, 56 (3:0), Տիագու, 60 (4:0), Լիեդսոն, 81 (5:0), Ռոնալդու, 87 (6:0), Տիագու, 89 (7:0)

Պորտուգալիայի հավաքականը երկրորդ խաղում բառիս բուն իմաստով ջախջախեց Հյուսիսային Կորեայի հավաքականին` յոթ անգամ ստիպելով մրցակցին խաղը վերսկսել դաշտի կենտրոնից:

Մեկական գնդակ խփեցին Մեյրելեշը, Սիմաուն, Ալմեյդան, Լիեդսոնն ու Ռոնալդուն, դուբլի հեղինակ դարձավ Տիագուն:

Ի տարբերություն բրազիլացիների հետ առաջին խաղի, այս անգամ ԿԺԴՀ-ի հավաքականը չգիտես ինչու որոշել էր մեծ ուժեր չկենտրոնացնել պաշտպանությունում և դրա պատճառով տանուլ տվեց խայտառակ հաշվով: Պորտուգալացիները իրացրեցին գրեթե բոլոր իրական վտանգավոր պահերը:

 

G խումբ Խ Հ Ո Պ Գ Մ
Բրազիլիա 2 2
0
0 5-2 6
Պորտուգալիա 2 1
1
0 7-0 4
Կոտ դ’Իվուար 2 0 1
1
1-3 1
ԿԺԴՀ
2 0 0
2
1-9 0