Ամերիկյան General Motors (GM) կոնցեռնը եւս 117,7 ավտոմեքենա է հետ կանչում ամրաշրջանակի համակարգում վերհանված թերությունների պատճառով, որոնք կարող են վթարի հանգեցնել, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Թերությունը կարող է կարճ միացման հանգեցնել, ինչն էլ մի շարք խնդիրների պատճառ կարող է դառնալ, այդ թվում՝ շարժիչի խափանման: Հետկանչի ենթակա են Cadillac CTS սեդանները, Escalade-ները, նաեւ Buick-ի եւ GMC-ի որոշ մոդելներ՝ 2013-2014թթ. արտադրության:
General Motors-ը տարեսկզբից ի վեր արդեն 29 մլն ավտոմեքենա է հետ կանչել հյուսիսամերիկյան շուկայից:




























