Երեւանի Աբովյան փողոցում գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ այսօր՝ ապրիլի 27-ի երեկոյան կրակոց է հնչել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվության բաժնից:

Ոստիկանությունում ահազանգը ստացվել է 19:30-ի սահմանում, մի քաղաքացի հայտնել է, թե իր մեքենայի մոտ դատարկ պարկուճ է նկատել, իսկ մեքենայի անիվը ծակված է եղել։ Մինչ այդ քաղաքացին փողոցից կրակոցի ձայն է լսել։ Պարզվել է, որ կրակոցներ են  արձակվել են Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրա, վնասվել է մեքենայի ակը:

Ոստիկանությունից հայտնեցին, որ զոհեր կամ վիրավորներ չկան: Դեպքի վայրում ոստիկաններն այժմ աշխատում են, հայտնաբերվել է մեկ պարկուճ: