News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ում գտնվող՝ «Սասնա ծռերի» անդամ Աշոտ Պետրոսյանն այսօր՝ օգոստոսի 8-ին, հանդիպել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ եւ դադարեցրել 4 օր առաջ սկսած հացադուլը: Այս մասին NEWS.am-ին ասաց Աշոտ Պետրոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը՝ նշելով, որ Աշոտ Պետրոսյանն արդեն բուժօգնություն է ստանում, որից հրաժարվել էր հացադուլի ժամանակ:

Փաստաբանը տեղեկացրեց, որ կոմպոզիտորն ու Աշոտ Պետրոսյանը զրուցել են մոտ 2 ժամ: Նա նաեւ նշեց, որ թեեւ Աշոտ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը, բայց կփորձեն հանդիպում կազմակերպել նաեւ նրա ու կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի միջեւ:

 Հիշեցնենք, որ հանդիպման թույլտվությունը ստացվել էր այսօր:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Սասնա ծռերի» անդամ, նկարիչ Աշոտ Պետրոսյանը, որ հրազենային վնասվածք ունի, ցանկանում է հանդիպել կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի եւ Ռոբերտ Ամիրխանյանի հետ: Նա օգոստոսի 4-ից հայտարարել է հացադուլ եւ հրաժարվել բուժօգնությունից:

Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ