News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սուրեյի համալսարանի բրիտանացի ֆիզիկոսները կարողացել են ապացուցել 2000-ամյա կապարյա գրքերի իսկությունը, որոնցում հիշատակվում է Հիսուսի անունը, գրում է The Daily Mail–ը։

Այդ գրքերը 2008-ին Հորդանանում հայտնաբերել էր բեդուին Հասան Սոդան։ Տեքստում, որը գրված է կապարի թիթեղների վրա, հիշատակվում են նաեւ Հակոբ, Պետրոս ու Հովհաննես առաքյալները։

Ֆիզիկոսներ Ռոջեր Ուեբբը ու Քրիս Հեյնեսը ձուլվածքի քիմիական անալիզ են արել։ Պարզվել է, որ նույնատեսակ քիմիական կազմ ունեն նաեւ հինեգիպտական թիթեղները, որոնք  հնագետները հայտնաբերել էին Անգլիայի Դորսեթ կոմսությունում։ Այդ թիթեղը մոտ 2000 տարեկան է։

Հետազոտողները վստահ են, որ Անգլիայում ու Հորդանանում հայտնաբերված թիթեղները պատրաստված են եղել մոտավորապես նույն ժամանակ, քանի որ դրանք բացի շատ նման  կազմից նաեւ կորոզիայի նույնատեսակ հետքեր ունեն։ Հետազոտողներից մի քանիսը ավելի վաղ կարծում էին, որ այդ  կապարյա  գիրքը պատրաստված է եղել 20-րդ ու 21-րդ դարերում։ Բայց իզոտոպային անալիզը հերքել է այս վարկածը։

Նշենք, որ այդ հին կապարյա  գրքի տեքստը բավականին սադրիչ բովանդակություն ունի։ Դրանում ասվում է, որ մարգարե Հիսուսը հավատում էր աստծուն, որը միաժամանակ եւ արական եւ իգական սեռ ուներ։ Նաեւ կա պնդում, որ Հիսուսի ուսմունքը ընդամենը հին հրեական կրոնի վերածնունդն է։ Գրքում հիշատակված է աստծո հայտնությունը մարդկանց Սողոմոնի տաճարում Հիսուսի աղոթքի ժամանակ։ Այս գլխում կա նաեւ նկարազարդում՝ Քրիստոսի դիմանկարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ