ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Բքի պատճառով փակ է Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը:

Դժվարանցանելի են Մ-2 ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը եւ Վարդենյաց լեռնանցքը:

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների եւ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ԼՂՀ ավտոճանապարհներհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Մարտակերտի շրջանի Մեհմանա եւ Շուշիի շրջանի Քեյսավան համայնքների ավտոճանապարհները: