News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

2017թ. մարտի 1-ից կդարարեցվի Երեւանի ներքաղաքային միկրոավտոբուսային թիվ 14 եւ թիվ 31Ա երթուղիների աշխատանքը՝ երթուղին սպասարկող կազմակերպության կողմից սպասարկման իրավունքից հրաժարվելու պատճառով։

Միկրոավտոբուսային թիվ 14 երթուղին փոխարինվել է ավտոբուսային թիվ 10 երթուղով, որը կշահագործվի միկրոավտոբուսային թիվ14 երթուղու ուղեգծով (Քանաքեռ ՀԷԿ-Նուբարաշենի խճուղի)։

Միկրոավտոբուսային թիվ 31Ա երթուղուց օգտվող ուղեւորների սպասարկումն ապահովելու նպատակով, մասնավորապես Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների տարածքներում, մասնակիորեն փոփոխվել է ավտոբուսային թիվ12 երթուղու ուղեգիծը, որը կշահագործվի հետեւյալ ուղեգծով.

(Սկզբնականգառ) Աերացիա - Շիրակի - Արտաշիսյան փ.-ներ - Բագրատունյաց պ. - Սեբաստիայի - Գ.Հասրաթյան – Շիրազի-Մազմանյան- Բաշինջաղյան - Մարգարյան - Հալաբյան փ.-ներ –Եղվարդի խճ.-Սասնա Ծռերի- Տ. Պետրոսյան փ.-ներ – Դավթաշենի 4-րդ թաղ.- Եղվարդի խճ. – Զովունու 6-րդ, 38-րդ փ.-ներ- Եղվարդի խճ.- գ. Զովունի (վերջնականգառ):  Հետադարձը` նույն ուղեգծով:

Նոր Նորքի 4-րդ, 5-րդ զանգվածների տրանսպորտային սպասարկումը բարելավելու եւ, մասնավորապես, զանգվածների կապը «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հետ ապահովելու նպատակով ավտոբուսային թիվ15 երթուղու ուղեգիծը Նոր Նորքի 6-րդ զանգվածի վերջնակետից Միկոյան-Գալշոյան-Գյուլիքեխվյան-Բակունցի-Ա.Հովհաննիսյան փողոցներով երկարաձգվել է մինչեւ Նոր Նորքի 4-րդ զանգված՝ «Սիգարոն» գործարանի մոտ։

Երեւանի քաղաքապետարանից միաժամանակ հայտնում են, որ նշված ավտոբուսային երթուղիները սպասարկող «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ում կատարվում է վարորդների հավաքագրում։

Տպել
Ամենաշատ