Հայաստանի ոստիկանությունը վարորդներին կների ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար տուգանքների վճարման ուշացման բոլոր տույժերը: Այս մասին փետրվարի 28-ին՝ խորհրդարանում հայտարարեց փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը՝ ներկայացնելով Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը:
Նա նշեց, որ սկզբում չէին ցանկանում օրենսդրությանը հակադարձ ուժ տալ: Սակայն այդ մասին պատգամավորների առաջարկը հաշվի է առնվել: Այսպիսով, որքան էլ տուգանքն ուշացնեն, դրա համար ստիպված չեն լինի լրացուցիչ վճարել՝ ո՛չ ապագա խախատումների համար, ո՛չ անցյալի:



























