News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետա-շինարարական բաժնի պետ Արտաշես Բադալյանին մեղադրանք է առաջադրվել։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Բադալյանը ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով ոչ պատշաճ է կատարել իր վրա դրված պարտականությունները, ինչի հետեւանքով Սեւան համայնքին պաշտոնեական անփութությամբ պատճառել է էական վնաս։

Արտաշես Բադալյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 315–րդ հոդվածի 1–ին մասով։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Գործը քննվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։

Տպել
Ամենաշատ