News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի ոստիկանությունը Թեքսասում ձերբակալել է ամուսինների, որոնց մեղադրում են ընդհատակյա հասարակաց տուն աշխատեցնելու մեջ։ Նրանց հետքը հաջողվել է հայտնաբերել այն բանից հետո, երբ քաղաքային կոյուղին բառացիորեն խցանվել է հարյուրավոր օգտագործված պահպանակներով։

54-ամյա Ջոզեֆ Էմերիին ու 49-ամյա Խուան Վանին սպառնում է քրեական պատիժ։ Նրանք Օսթին քաղաքում վարձակալել էին տարածք, այնտեղ իբրեւ մերսման սալոն բացելու համար, սակայն իրականում Jade Massage անվանման տակ գործում էր հասարակաց տուն, հայտնում է KXAN.com-ը։

Չարագործների հետքը հաջողվել է բացահայտել կոյուղու խոշոր վթարից հետո։ Խողովակը պայթել էր մերսման սալոնի շենքից քաղաքային կոյուղու համակարգ լցված թափոնների պատճառով։ Պարզվել է, որ խցանման պատճառը հարյուրավոր պահպանակներն են եղել, որոնք հակառակ կանոններին՝ նետվել են ուղիղ զուգարանակոնքերի մեջ։

Կոյուղին կառավարող ընկերության աշխատակիցներին կասկածելի է թվացել պահպանակների նման հսկայական քանակությունը։ Դրա համար էլ նրանք այդ մասին հայտնել են ոստիկանությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ