News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կուտակային համակարգի մասնակցի մահվան դեպքում նրա կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային միջոցները ամբողջությամբ ժառանգվում են  նրա ժառանգների  կողմից` ինչպես անձի ցանկացած այլ սեփականություն:

Այս առնչությամբ, «Նորք» կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Ժառանգի ընտրությամբ` գումարը կարող է նրան վճարվել միանվագ վճարի տեսքով կամ փոխանցվել ժառանգի կենսաթոշակային հաշվին:  Էական չէ նաեւ, թե համակարգի մասնակիցը մահացել է նախքան կենսաթոշակային տարիքը` կուտակման փուլում, թե կենսաթոշակ ստանալու ժամանակահատվածում. միջոցներն ամեն դեպքում ժառանգելի են:

Մասնակցի մահվան դեպքում ժառանգության վկայականը ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում մասնակցի ժառանգը դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին` Հայաստանի Կենտրոնական Դեպոզիատրիա, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման եւ մարման արդյունքում ձեւավորված համապատասխան դրամական միջոցները ստանալու կամ այդ միջոցները իր կենսաթոշակային հաշվին փոխանցելու համար:

Դիմումը հնարավոր է ներկայացնել թղթային եղանակով` հաշվի օպերատորների միջոցով, կամ համացանցի օգնությամբ` www.epension.am կայքի «Իմ հաշիվը» էջի միջոցով` կցելով ժառանգության վկայականի պատճենը:

Դիմումը ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, մասնակիցների ռեեստրը վարողը կազմակերպում է ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումը եւ համապատասխան միջոցների վճարումը ժառանգին:

Եթե մասնակիցը չունի ժառանգ կամ նրա մահվանից հետո 3 տարվա ընթացքում ժառանգներից ոչ մեկը դիմում չի ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին, մահացած մասնակցին պատկանող կենսաթոշակային ֆոնդի փայերը դատական կարգով կարող են ճանաչվել անժառանգ, որից հետո համապատասխան դրամական միջոցները կփոխանցվեն ՀՀ պետական բյուջե:

Հարցերի դեպքում` 114 անվճար թեժ գիծ կամ www.epension.am կայքի առցանց խորհրդատու:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ