News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովն առաջարկում է Եվրամիության անդամ երկրներում պարտադիր առնվազն 10 օր արձակուրդ սահմանել հայրերի համար՝ նորածիններին խնամելու նպատակով։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով  EURACTIV.com համացանցային ռեսուրսին։

Նրա տվյալներով՝ ԵՄ նոր օրենսդրության նախագիծը կոչված է «տղամարդկանց խթանել խնամքի ավելի հավասար պարտականություններ ստանձնելուն» նորածինների խնամքի հարցում։

Հայրերի համար երեխայի ծննդյան հետ կապված արձակուրդն օրինական ուժ է ստացել ԵՄ անդամ երկրներից մեծամասնությունում, բացառությամբ՝ Գերմանիայի, Ավստրիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Չեխիայի, Լյուքսեմբուրգի եւ Սլովակիայի, սակայն դրա ժամկետն ու նպաստները տարբեր են։ Համաձայն Եվրահանձնաժողովի առաջարկության՝ նորածինների հայրերը դեկրետային արձակուրդի ժամանակ պետք է նպաստ ստանան, որը հավասարազոր կամ գերազանցող կլինի ժամանակավոր գործազրկության նպաստին, գրում է EURACTIV-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ