News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրազիլիայում մի քանի հնդկացիական ցեղեր երկրի մայրաքաղաք Բրազիլիայում բողոքի ակցիա են իրականացրել՝ դեմ հանդես գալով հողերի սահմանազատման ծրագրին։ Դրա պատճառով տեղաբնիկները կարող են զրկվել իրենց հողերից։

Ցեղերի առաջնորդները նախագահ Միշել Թեմերին մեղադրում են այն բանում, որ Ամազոնում խոշոր հողակտորները պատրաստվում է հանձնել խոշոր ընկերություններին։

Մոտ երկու հազար մարդ էր հավաքվել Բրազիլիայի խորհրդարանի շենքի մոտ՝ փակելով ճանապարհների երթեւեկությունը։ Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը լուսաղմկային նռնակներ, ռետինե փամփուշտներ է կիրառել։ Ի պատասախան՝ հնդկացիներն իրավապահներին նետահարել են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ