News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ուզբեկստանում տրակտորիստը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման այն բանի համար, որ բժիշկ ձեւանալով՝ մոտ 500 հազար դոլար է վաստակել։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ուզբեկստանը»։

Տրակտորիստը իր ազգականների հետ միասին բուժծառայություններ է մատուցել Բուխարսկի շրջանում։ Կեղծ բժիշկը դրա համար ձեռք էր բերել Հոգեբանների , բժիշկների ու ժողովրդական բուժակների համաշխարհային ասոցացիայի անդամի կեղծ հավաստագիր, որը իբրեւ Ղազախստանի ԱՆ-ն էր տրամադրել։

Քննիչները պարզել են, որ տրակտորիստը նման խաբեությամբ վաստակել է մոտ 500 հազար դոլար։ Կեղծ բժիշկի ընտանիքի անդամները նույնպես քրեական պատասխանատվության են կանչվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ