News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն լավ հարաբերություններ ունի Մեքսիկայի ու Կանադայի հետ ու մեծ հավանականություն կա, որ երեք երկրները կկարողանան պայմանավորվածություն ձեռք բերել 23 տարի առաջ ստորագրված ազատ առեւտրի մասին հյուսիսամերիկյան համաձայնագրի (NAFTA). վերանայման հարցում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է «Ամերիկայի ձայնը»

Թրամփը հայտնել է, որ նախօրեին իրեն զանգահարել են Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուսոն՝ խնդրելով ոչ թե խզել այլ վերանայել պայմանագիրը, ու ինքը համաձայնել է։ Ընդ որում Թրամփը նշել է «Եթե մենք չապահովենք բոլորի համար արդարացի պայմանավորվածություն՝ մենք դուրս կգանք NAFTA-ից»։

Դեռ իր նախընտրական քարոզչության ժամանակ Թրամփ ը բազմիցս քննադատել էր ԱՄՆ-ի ստորագրած առեւտրային համաձայնագրերը, հատկապես NAFTA-ն։ Նրա խոսքով, այդ համաձայնագիրը աղետալի է ու հանգեցրել է ԱՄՆ-ից Մեքսիկա աշխատատեղերի արտահոսքի։

Թրամփն արդեն դուրս է եկել Տրանսխաղաղօվկիանոսյան առեւտրային գործընկերությունից, որը կնքել էր նրա նախորդ Բարաք Օբաման, չնայած համաձայնագիրը  վավերացված էր Կոնգրեսի կողմից։

Մեքսիկայի կառավարությունը հաստատել է Թրամփի ու Պենյա Նյետոյի միջեւ հեռախոսազրույցը, նշելով, որ առաջնորդները պայմանավորվել են առայժմ պահպանել NAFTA-ն ու համագործակցել Կանադայի հետ՝ բանակցություններ կազմակերպելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ