News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Քիմիական զենքի կիրառման բոլոր զոհերի հիշատակի օրը նշվում է 2006-ից սկսած։ Դրանից մեկ տարի առաջ կայացել էր Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման ու կիրառման արգելման հռչակագրի մասնակից երկրների 10-րդ համաժողովը։ Պատվիրակները որոշել էին հիմնել նոր միջազգային օր ու դրա համար ընտրել էին ապրիլի 29-ը , հենց այդ օրն էր 1997-ին Հռչակագիրն ուժի մեջ մտել։ Առաջին անգամ քիմիական զենքը կիրառվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ սկզբում Գերմանիայի, հետո նաեւ մյուս մասնակից երկրների կողմից ։ Հետագայում Իտալիան է քիմիական զենք կիրառել Եթովպիայի դեմ, Ճապոնիան՝ Չինաստանի դեմ, ԱՄՆ-ն Կորեայի ու Վիետնամի դեմ։ Իսկ 1993-ին 130 երկրների լիազոր ներկայացուցիչները Փարիզում ստորագրել են Քիմիական զենքն արգելող հռչակագիրը, որը ուժի մեջ է մտել 1997-ին, հայտնում է Calend-ը։

Հռչակագրի մասնակիցները պետությունները պարտավորվել են ոչնչացնեն իրենց հայտարարագրված քիմիական զենքի պաշարները ։ Աշխարհի քիմիական զենքի պաշարների 98 տոկոսը Հռչակագրի անդամ պետոթյունների ձեռքին է։ Ընդ որում մի շարք երկրներ չեն միացել Հռչակագրին ու  որեւէ պարտավորություն չունեն միջազգային համայնքի առջեւ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ