News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«G7-ի գագաթնաժողովին մասնակցող յոթ պետությունների ղեկավարներից հինգը կենսաբանական երեխաներ չունեն»,- այս մասին գրել է The Washington Post-ի թղթակից Պատրիկ Մարտինը եւ թվարկել. Մեծ Բրիտանիայի վարչապետ Մեյը, Ճապոնիայի վարչապետ Աբեն ու Իտալիայի վարչապետ Ջենտիլոնին ընդհանրապես երեխա չունեն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկու որդեգիր զավակ ունի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը՝ երեք երեխա կնոջ առաջին ամուսնությունից:

«Միայն G7-ի հյուսիսամերիկյան երկրների առաջնորդները երեխաներ ունեն»,- գրել է պարբերականը՝ նկատի ունենալով ԱՄՆ նախագահ Թրամփին եւ Կանադայի վարչապետ Թրյուդոյին (5 եւ 3 երեխա, համապատասխանաբար):

Ըստ պարբերականի՝ G7-ի երկրներում ծնելիության մակարդակը, վերջին վիճակագրական տվյալներով, այսպիսին է. մեկ կնոջ պարագայում 1.4 երեխայից (Իտալիայում) մինչեւ 2.0 երեխա (Ֆրանսիայում):

Հեղինակը հիշեցրել է, որ G7-ի կազմում չներառված Թուրքիայի նախագահը վերջերս Եվրոպայում բնակվող թուրք միգրանտներին հայտարարել է. «Ոչ թե երեք, այլ հինգ երեխա ունեցեք, քանի որ դուք Եվրոպայի ապագան եք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ