News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Համբուրգում G20 գագաթնաժողովի օրերին սկսված անկարգությունները վնասել են Գերմանիայի հեղինակությանը միջազգային հասարակայնության աչքերում։ Այս մասին հուլիսի 9-ին գրել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը Bild am Sonntag թերթի համար մեկնաբանությունում։ Նա շեշտել է, որ այդ «դաժանության օրգիան» չպետք է անպատիժ մնա։ Խուլիգանական ծայրահեղականների գործողությունները, որոնք Համբուրգ էին ժամանել Եվրոպայի տարբեր ծայրերից, ոչ մի ընդհանրություն չունեն ձախ գաղափարների հետ ու հիշեցնում են նեոնացիստների գործողությունները, փոխանցում է DW-ը։

Գաբրիելը եվրոպացիներին համագործակցության կոչ է արել՝ ենթադրյալ հանցագործների որոնման հարցում։ Դրա համար անհրաժեշտ է օգտագործել բոլոր իրավական միջոցները։

ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերն էլ աջակցություն է հայտնել անկարգությունների կանխման հարցում ոստիկանության ձեռնարկած գործողություններին։ Իրավական պետությունը չի կորցրել իրավիճակի հանդեպ հսկողությունը, հայտնել է նա պարբերականին ու նշել, որ բռնության նման ծավալների դեպքում իրավապահները չէին կարող միաժամանակ կանխել բոլոր անկարգությունները՝ նույնիսկ եթե առավելագույն դաժանություն դրսեւորեին՝ լինելով դրան հոյակապ պատրաստված։

Հիշեցնենք, որ Համբուրգում անկարգությունների ընթացքում ձերբակալվել է 288 մարդ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ