News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ավելի քան վեց տոննա քաշով փլավ են պատրաստել Ուզբեկստանի Ալմալիկ քաղաքում ։ Այս մասին օգոստոսի 18-ին հայտնել է Uzdaily.uz-ը։

Փլավը եփել են 4․2 մետր տրամագծով կաթսայի մեջ, որը հատուկ այդ օրվա համար էր պատրաստվել։ Կաթսայի ընդհանուր քաշը 7070 կգ է, իսկ խորությունը 1 մետր։

Փլավը պատրաստելու համար օգտագործվել է 826 կգ տավարի միս, 825․5 կգ ոչխարի միս, 195 կգ ոչխարի յուղ ու 1650 կգ բրինձ։ Կաթսայի մեջ նաեւ հավելել են 2․4 հազար կգ գազար, 185 կգ սոխ, 350 լ բուսական յուղ, 480 կգ աղ։ Այդ ամենի վրա լցրել են համեմունքներ։ Կերակրատեսակը պատրաստել են 50 խոհարարներ։

Ալմալիկում այս ձեւով պատարստվում են աշխարհի ամենամեծ փլավը եփելուն։ Իսկ Գինեսի ռեկորդների գրքում ռեկորդը գրանցելու պաշտոնական փորձը կկայանա սեպտեմբերի 8-ին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ