News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Էփինգ քաղաքի բնակիչ Լեսլի Կհանը գրանցվել է սոցցանցում, որպեսզի օգնության կանչի՝ իրեն փրկելու համար։ 

Ամերիկուհին հատուկ գրանցվել է Facebook-ում, որպեսզի օգնության կանչի հարեւաններին։ Կինը մնացել էր լողավազանում ու չէր կարողանում հասնել հեռախոսին, դրա համար օգտվել է նրանից, ինչ հասանելի էր այդ պահին։

61-ամյա Լեսլի Կհանի ոտքերի տակ փլվել էին աստիճանները, երբ նա փորձել է լողավազանից դուրս գալ։

Տանը ոչ մի ազգական չկար, իսկ բջջային հեռախոսը շենքում էր մնացել։ Կինը լողավազանում է անցկացրել մոտ մեկ ժամ, մտածելով, թե ինչպես կարող է փրկվել այդ վիճակից։ Արդյունքում կինը մի ձող է վերցրել, դրա օգնությամբ շարժել այն աթոռը , որի վրա iPad-ն էր դրված։ Երբ գաջետը նրա ձեռքում է հայտնվել ՝ Լեսլին միացել է Wi-Fi –ի ու գրանցվել այն փակ խմբում, որտեղ քաղաքի բնակիչներն են գրանցված։

Տեղի բնակիչները անմիջապես արձագանքել են նրա կանչին։ Նրանցից մեկը ոստիկանություն է կանչել, բայց մինչ այն տեղ է հասել՝ ամերիկուհուն արդեն հանել էին լողավազանից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ