News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մերկ զույգին անգիտակից վիճակում հայտնաբերել են սադոմազոխիստական պրակտիկայի երկրպագուների միջոցառման ավարտից մեկ օր հետո:

Ողբերգությունը տեղի է ունեցել բրիտանական սեքս փառատոնի՝ Flamefest-ի շրջանակում, որն ընթացել է Թանբրիջ Ուելս (Քենթի կոմսություն) շրջանում: Հիմնական ծրագրի ավարտից մեկ օր հետո վարձած բունգալոներից մեկում անգիտակից վիճակում հայտնաբերել են մերկ տղամարդու եւ կնոջ, հայտնում է Life.ru-ն: 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության եւ շտապ օգնության աշխատակիցները: Կնոջն ուշքի բերել հաջողվել է, նա ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել: Բայց նրա 50-ամյա զուգընկերը մահացել է զույգին հայտնաբերելուց մի քանի ժամ հետո:

Daily Star-ը հայտնում է, որ մահացածի մարմնի վրա բռնի մահվան հետքեր չեն գրանցվել, նրա օրգանիզմում չի հայտնաբերվել նաեւ ալկոհոլ կամ թմրանյութ: Լրագրողները տղամարդու մահն անհասկանալի են բնութագրել:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Flamefest փառատոնին մոտ 250 մարդ է մասնակցել: Մասնակիցներից յուրաքանչյուրը 600 ֆունտ սթերլինգ (մոտ 800 դոլար) է վճարել բնության գրկում էքստրեմալ զվարճանքների համար: Միջոցառումն ամբողջությամբ փակ էր, այնտեղ պատահական մարդիկ չեն եղել, նշել են կազմակերպիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ