News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Չինաստանի Շանցյու քաղաքում 10-ամյա աղջիկն ընդունվել է Շանցյուի Տեխնոլոգիական ինստիտուտ։ Այս մասին սեպտեմբերի 12-ին հայտնել է China.org.cn-ը։

Ընդունելության քննություններին Չժան Իվենը ստացել է 353 միավոր։ Սա նրա երկրորդ փորձն է։ Նա մի անգամ էլ է դիմել ինստիտուտ՝ 9 տարեկանում, բայց ընդամենը 172 միավոր է հավաքել։

Ի տարբերություն չինացի երեխաների մեծ մասի՝ Չժեն Իվենը երբեք չի հաճախել պետական դպրոց։ Նրա կրթությամբ ծնողներն են զբաղվել։

Աղջկա հայրը հույս ունի, որ ժամանակի ընթացքում աղջիկը Տեխնոլոգիական ինստիտուտից մեկ այլ բուհ կտեղափոխվի , որտեղ կկարողանա շարունակել կրթությունը ասպիրանտուրայում  ու գիտական աստիճան ստանալ ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ