News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Մերիլենդ նահանգի Առնոլդ քաղաքում աղջիկը քննությանն իր հետ բերել էր 1 մետր լայնության ու 1․5 մ երկարության հսկայական հուշաթղթիկ, հայտնում է Daily Mail-ը։

Աննա Արունդելի անվան հանրային քոլեջի հաշվապահության դասախոս Ռեբ Բիթին թույլատրել էր քննության ժամանակ օգտագործել 8х13 չափերի հուշաթերթիկներ, բայց մոռացել էր նշել չափման միավորը։ Նախկինում ուսանողները նրան միշտ ճիշտ էին հասկանում, բայց այս անգամ ուսանողուհիներից մեկը կարծել է, թե խոսքը ոչ թե դյույմերի, այլ ֆուտերի մասին է։ Նրա հուշաթղթիկը ակնկալվածից 12 անգամ մեծ էր ու զբաղեցնում էր ամբողջ սեղանը։

«Չնայած ես շատ ճշտապահ մարդ եմ՝ բայց փաստորեն երբեք չէի ճշգրտել, որ խոսքը դյույմերի մասին է, դրա համար էլ ես թույլատրեցի օգտագործել այդ հսկայական հուշաթերթիկը,- գրել է Բիթին Ինսթագրամում,- Լավ բան է մտածել։ Դա ինձ համար դաս կլինի»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ