Քիչ առաջ «Առինջ մոլ» առեւտրի կենտրոնում լարված իրավիճակ է ստեղծվել, բանը հասել է քաշքշուկների:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ վաղ առավոտից առեւտրի կենտրոնը բացելուն պես ՊԵԿ-ի աշխատակիցները մի քանի խմբերով փորձել են ստուգումներ իրականացնել, խանութներից մեկի մոտ վաճառողուհին թույլ չտվեց ստուգել իր տարածքը եւ սկսեց բարձաձայն վիճել հարկայինի աշխատակցի հետ: Աղմուկի վրա բազմաթիվ առեւտրականները մոտեցան եւ համպատրաստից ինքնաբուխ հանրահավաք ստացվեց: Նրանք հարկայինի աշխատակիցներին դուրս հանեցին խանութի տարածքից: Այդտեղ շուրջ 50 մարդ էր հավաքվել:

Առեւտրի կենտրոնի աշխատակիցներց մեկը, ով չցանկացավ նշել իր անունը, ասաց, որ վերջին շաբաթներին հարկային աշխատակիցները անընդհատ փորձում են ստուգումներ իրականացնել եւ իրենք մտավախություն ունեն, որ վաղ թե ուշ խնդիրների են բախվելու:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Առինջ մոլ»-ի առեւտրականները բողոքի ակցիա էին իրականացրել ԱԺ շենքի մոտ: Նրանք պահանջում են ազատել իրենց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելուց, քանի որ դա լրացուցիչ ծախսեր է պահանջում իրենցից: Նրանք հայտարարել են, որ պատրաստ են վճարել հարկերը:

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն էլ հայտարարել էր, որ չի կարելի խրախուսել մարդկանց, որոնք չեն ուզում հարկեր վճարել: