Եմենցի հութիները հայտարարել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցում գտնվող Փերիմ կղզին գրավելու մասին։ Սա կարող է էապես փոխել Կարմիր ծովի և Ադենի ծոցի միջև ընկած առանցքային ծովային երթուղու ուժերի դասավորվածությունը։ Այս մասին գրում է ռուս ռազմական փորձագետ Բորիս Ռոժինի «Colonelcassad» Telegram-ալիքը։

Ինչպես փոխանցում է ալիքը, սաուդյան աղբյուրները հաստատել են կղզում հութիների վայրէջք կատարելու մասին տեղեկությունը։

Փերիմը տեղակայված է Բաբ էլ-Մանդեբի նեղուցի ռազմավարական նշանակություն ունեցող կետում, որով անցնում է միջազգային ծովային փոխադրումների զգալի մասը։ Կղզու նկատմամբ վերահսկողությունը հնարավորություն է տալիս վերահսկել նեղուցով նավերի շարժն ու լրացուցիչ սպառնալիքներ ստեղծել անցնող թիրախների համար։

Հուփիները հայտարարել են, որ Եմենի պատերազմին չմասնակցող երկրների նավերի համար Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցումը որևէ խոչընդոտ չի առաջացնի։ Միևնույն ժամանակ նրանք զգուշացրել են Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հետ կապված նավերի նկատմամբ հնարավոր սահմանափակումների մասին։

Ավելի ուշ հութիները հրթիռային հարվածներ են հասցրել նաև Սաուդյան Արաբիայի տարածքին։ Տեղեկություններ են տարածվել դեպի Կարմիր ծովի ափին գտնվող Յանբու նավահանգիստ ձգվող նավթամուղի հնարավոր վնասման մասին։ Եթե լուրը հաստատվի, սա կարող է լրացուցիչ կերպով կրճատել Սաուդյան Արաբիայի՝ նավթի արտահանման հնարավորությունները՝ այլընտրանքային երթուղիների խափանման պայմաններում։

Միևնույն ժամանակ, Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է ևս երկու տանկերի վրա։