Ֆրանսիայի Ազգային ժողովը «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից։ Այս մասին հայտնել է France-Presse–ը՝ վկայակոչելով խորհրդարանում իր իրազեկ աղբյուրները։
Այդ որոշումը հավանություն է ստացել Ազգային ժողովի բյուրոյի՝ խորհրդարանի ստորին պալատի գերագույն կոլեգիալ մարմնի կողմից։ Լե Պենը անձեռնմխելիությունից զրկվել է Twitter–ում ԻՊ խմբավորման զոհերից մեկի լուսանկարը հրապարակելու համար, որը տեղադրել էին ահաբեկիչները։ Ավելի վաղ այդ հրապարակման փաստով վարույթ է հարուցվել։




























