News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Զուգընկեր չունեցող կանանց մեծ մասն իր կարգավիճակից գոհ է եւ չի ձգտում հարաբերություններ հաստատել, հայտնում է The Independent-ը:

Կատարված հետազոտության համաձայն՝ թույլ սեռի միայնակ ներկայացուցիչների 61 տոկոսը գոհ է «անձնական կյանքից», ըստ որում՝ հարցված տղամարդկանց շրջանում այս ցուցանիշը կազմել է 49 տոկոս: Դրանից բացի, հարցվածների 75 տոկոսը հայտարարել է, որ «վերջին տարում չեն ձգտել հարաբերություններ հաստատել»: Այս միտումն առանձնապես ընդգծված է երեւան եկել «45 եւ ավելի մեծ» տարիքային խմբում, նշված է հետազոտության մեջ:

Էսեքսի հմալսարանի պրոֆեսոր Էմիլի Գրանդիի խոսքով՝ նման պահվածքը կապված է այն փաստի հետ, որ լիարժեք հարաբերությունները կանանցից ավելի մեծ ջանքեր են պահանջում, քան տղամարդկանցից:

«Սա վկայում է այն մասին, որ կանայք տանն ավելի շատ աշխատանք են կատարում եւ էմոցիոնալ առումով ավելի շատ են աշխատում»,- ասել է նա՝ հստակեցնելով, որ «էմոցիոնալ աշխատանք» ասելով՝ նկատի ունի կոնֆլիկտային իրավիճակների եւ վեճերի կարգավորումը:

Գրանդին հավելել է, որ միայնակները, որպես կանոն, աչքի են ընկնում հաղորդակցվելու մեծ ունակությամբ եւ ակտիվորեն են փոխգործակցում շրջապատի հետ, մինչդեռ ամուսնացած եւ երկարատեւ հարաբերությունների մեջ գտնվող կանայք լիովին խորասուզված են ընտանեկան կյանքի մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ