Բրիտանուհի Սառա Հոլը առաջարկել է դասագրքերից հանել «Քնած գեղեցկուհին» հեքիաթը, քանի որ դրանում առանց համաձայնության համբույր է պատկերված, հաղորդում է The Sun-ը:
Սառան Twitter-ում իր 6-ամյա տղայի դասագրքից նկար է հրապարակել, որում արքայազնը համբուրում է գեղեցկուհուն՝ պնդելով, որ այն նպաստում է սեքսուալության եւ համաձայնության մասին հետամնաց հայացքների ամրապնդմանը:
Ընդ որում Սառան չի առաջարկում հեքիաթը բացառել դպրոցական ծրագրից: Ըստ նրա՝ այն կարող է բարձր դասարանների աշակերտների համար համաձայնության մասին քննարկման առարկա լինել, բայց իր տղայի նման փոքր երեխաները կարող են արքայազնի գործողությունները որպես սովորական պահվածք ընդունել: