News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Դեսպանությունն ուշադիր հետևում է ռուսաստանյան մեդիա դաշտում հնչող տարաբնույթ տեսակետներին Հայաստան-ԵՄ համաձայնագրի վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան նշեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի խոսնակ Լևոն Թորգոմյանը՝ անդրադառնալով ռուսաստանյան «НТВ» հեռուստաալիքով եթեր հեռարձակված «Место встречи» հաղորդման ընթացքում հնչեցված տեսակետներին:

«Դեսպանությունն իր մտահոգությունն է հայտնել դրա շրջանակներում հնչեցված ձևակերպումների շուրջ «Գազպրոմ մեդիա հոլդինգին», որի ցանցի մեջ է ներառված հեռուստաալիքը։ Իր ձևաչափով այդ հաղորդումը կրում է զուտ պոպուլիստական բնույթ՝ փորձելով այսպես կոչված փորձագետների մակարդակով որոշ սրություն տալ հեռուստալսարան գրավելու նպատակով, ինչն ակնհայտ երևաց նոյեմբերի 28-ի թողարկման ընթացքում։ Միանշանակ, հնչեցված «փորձագիտական» տեսակետները զուտ հեռուստատեսային շոու ստեղծելու միտումն են հետապնդել»,- ասաց նա:

Լեւոն Թորգոմյանը նշեց, որ այդ հաղորդման ժամանակ հնչեցված տեսակետներն առնչություն չունեն ՌԴ պաշտոնական դիրքորոշման հետ և որևէ կերպ չեն արտացոլում երկրի իշխանությունների մոտեցումը. «Նշյալ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ ռուսաստանյան կողմը հրապարակավ հնչեցրել է իր դիրքորոշումը»:

Հիշեցնենք, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը հարուցել է ռուսական լրատվամիջոցների հիստերիան։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ է կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ