News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ զինված ուժերում լուրջ խնդիր կա կարգապահության, մարդու իրավունքների պաշտպանության, եւ նաեւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց   ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը` անդրադառնալով այն փաստին, որ 2017 թվականին ՀՀ զինված ուժերում մինչեւ դեկտեմբեր ամիսը 52 զոհ է եղել, որից 30-ը ոչ մարտական պայմաններում է մահացել:

«Այս թվերը ցույց են տալիս, որ մահացածության դեպքերը բանակում ոչ միայն չեն նվազում, այլ նաեւ մեծանում են ոչ մարտական պայմաններում զոհվածների թիվը, ինչը, բնականաբար, մտահոգիչ է: Դեպքերի մեծամասնության դեպքում էլ սպայական անձնակազմն ընդամենը կարգապահական տույժերի է ենթարկվում»,-ասաց իրավապաշտպանը:

Նրա խոսքով` այս թվերը առաջին հերթին պետք է պաշտպանության նախարարը մեկնաբանի. «Այս հարցը իրականում պետք է առաջինը ուղղենք Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, որ փոխարեն բանակում մարդու իրավունքների պաշտպանությունը ապահովվի, մահացության դեպքերը կանխի, ոչ կանոնադրական հարաբերությունները կարգավորի, «Ազգ-բանակ» կոնցեպցիան է առաջարկում, որի բուն նպատակը բոլորին զինվոր դարձնելն է, այն դեպքում, երբ այս պահին ծառայող զինվորների եւ սպաների համար արժանապատիվ պայմաններ չեն ապահովվում»:

Նշենք, որ 2017 թվականի ընթացքում` մինչեւ դեկտեմբեր ամիսը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերություններից կամ տեխնիկական պատճառներով ավելի շատ զինծառայող է զոհվել, քան հակառակորդի կողմից ձեռնարկված գործողությունների հետևանքով։

2017 թվականի 11 ամիսների ընթացքում մահացել է 52 զինծառայող, որից 22-ը զոհվել է հակառակորդի կողմից ձեռնարկված գործողությունների հետևանքով, իսկ 30-ը ըստ նախնական տվյալների՝ զենքի հետ անզգույշ վարվելու, ինքնասպանության հասցնելու, առողջական խնդիրների, դժբախտ պատահարների, զինծառայակցի կողմից պատճառված վնասի և այլ պատճառներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ