News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի «Ազատության բարոմետր»-ի կազմած 2017 թվականի վարկանիշում ազատության որակի առումով Հայաստանը զբաղեցրել է 22-րդ տեղը:

Զեկույցի համաձայն՝ Հայաստանը անցած տարվա համեմատ բարելավել է իր դիրքերը եւ ավելի շատ միավորներ վաստակել: Զեկույցում յուրաքանչյուր երկրի ազատությունը գնահատվում է մի քանի ցուցանիշի հիման վրա՝ տնտեսական, քաղաքական համակարգի ազատությունը, օրենքի գերակայությունը:

Հայաստանը ամենացածր միավորները ստացել է կոռուպցիայի դեմ պայքարի մասով: Զեկույցում նշվում է, որ կոռուպցիոն ռիսկերը բարձր են երկրի դատական ոլորտում, ոստիկանությունում, մաքսային եւ հարկային ոլորտներում:

Հարեւան երկրներից Վրաստանը այս վարկանիշում զբաղեցնում է 13-րդ տեղը, Թուրքիան եւ Ադրբեջանը՝ 26-րդ եւ 28-րդ տեղերը համապատասխանաբար, իսկ Ռուսաստանը եզրափակում է ցանկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ