Բռնաբարության մեղադրանք է ներկայացվել Ֆրանսիայի պետական գործողության եւ ֆինանսների նախարար Ժերալդ Դարմանենին: Ինչպես հայտնում է AFP գործակալությունը, վկայակոչելով լավատեղյակ աղբյուրներին, համապատասխան գործը հարուցել է Փարիզի դատախազությունը:

AFP-ի տեղեկություններով՝ քննությունը հանձնարարվել է քրեական ոստիկանությանը, եւ ենթադրյալ տուժածի բողոքի հիման վրա արդեն երկրորդ անգամ է կատարվում: Կինը, ում անձնական տվյալները չեն հրապարակլվում, դատախազություն նամակ է ուղարկել, որում Դարմանենին մեղադրել է բռնաբարության մեջ: Նրա պնդմամբ՝ դա տեղի է ունեցել մոտ 10 տարի առաջ:

«Գործը երկրորդ անգամ հարուցվել է հունվարի 22-ին, որպեսզի կնոջը  հնարավոր լինի հարցաքննել»,- հայտնել է գործակալության աղբյուրը:

Նախկինում՝ 2017-ի հունիսին նույն կինը արդեն հասել էր Դարմանենի դեմ մեկ դատական քննություն սկսելուն, սակայն այն շուտով դադարեցվել էր այն հիմքով, որ հայցվորը այդպես էլ դատարան չէր ներկայացել:

Ինքը Դարմանենն այս մեղադրանքը կտրականապես հերքում է եւ արդեն հակընդդեմ հայց է ներկայացրել՝ իր հակառակորդին զրպարտության մեջ մեղադրելով:

Ֆրանսիայի կառավարությունում անմիջապես արձագանքել են այս տեղեկությանը՝ հասկացնելով, որ այս պահին Ժերալդ Դարմանենը վայելում է Էդուար Ֆիլիպի կառավարությահն աջակցությունը: