Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմոկրատների կողմից ծափահարությունների բացակայությունը Կոնգրեսին ուղղված առաջնորդի ամենամյա ելույթի վերջում դիտվում էր որպես «ոչ ամերիկյան» եւ նույնիսկ համարժեք էր «դավաճանության»։

«Ես նույնիսկ չէի ցանկանում ելույթի ժամանակ այդ կողմ  նայել, քանի որ նրանցից, անկեղծ ասած, վատ էներգիա էր գալիս․․․Նույնիսկ լավ, շատ լավ նորությունների հանդեպ նրանք խուլ էին՝ դա ամերիկյան չէ։ Կարելի է ասել՝ դավաճանություն է, ինչու ո՞չ։ Նրանք ակնհայտորեն չեն սիրում մեր երկիրը։ Շատ տխուր է։»,-հայտարարել է Թրամփը, փոխանցում է ՌՏ-ն։