News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում, Լեհաստանում, Ճապոնիայում նույնպես կան այսպիսի օրեր, բայց տարբեր ամսաթվերին: Դե իսկ ամբողջ աշխարհում ամեն տարի օգոստոսի 8-ին նշվում է Կատուների համաշխարհային օրը: Սակայն Ռուսաստանում կատուների նկատմամբ վերաբերմունքը յուրահատուկ է: Սոցիոլոգիական հարցման համաձայն՝ ռուսաստանցիների 59 տոկոսը տանը նվազագույնը մեկ կատու է պահում: Սակայն սա դեռ ամենը չէ: Յուրաքանչյուր 10-րդ ընտանիքը տանը 2 կատու ունի, իսկ շատերը (ռուսաստանցիների 8 տոկոսը)՝ երեքից ավելի:  

Ռուսաստանցիների շրջանում ամենասիրելի ձեռնասունները ոչ թե ցեղական կատուներն են, այլ սովորական կատուները, որոնցով փողոցները լեփ-լեցուն են: Ռուսաստանում նախանշան կա, որ եթե տան շեմին անօթեւան կատվի եք հանդիպել, նրան պարտադիր պետք է տուն տանեք: Նա ձեզ հաջողություն կբերի:

Հնարավոր է՝ շատերն են դիտել «Բոբ անունով փողոցային կատուն» ֆիլմը, որը նկարահանվել է բեսթսելեր դարձած Ջեյմս Բոուենի նույնանուն գրքի հիման վրա: Այս պատմությունը սկսվել է այն օրից, երբ Ջեյմսը, որը փողոցային երաժիշտ էր եւ թմրամոլ, քաղաքի տներից մեկի շեմին կատվի է հանդիպել, որի թաթին վերք կար: Իր կանխիկ գումարը դեղերի վրա ծախսելով՝ Ջեյմսը կատվին բուժել է, որը նույնպիսի անօթեւան էր, ինչպիսին ինքն էր: Ընկերոջ մասին հոգածությունը (որին նա Բոբ է անվանել) Ջեյմսին օգնել է ազատվել թմրակախվածությունից եւ կյանքում արժանի տեղ գրավել:    

Հաճախ է հանդիպում առաջին հայացքից ճիշտ թվացող այսպիսի դատողություն՝ կենդանիների մասին մտածելու ժամանակ են գտել, այն դեպքում, երբ մարդիկ սովահար են: Սակայն կենդանիների հանդեպ անտարբեր մարդիկ, նույնքան անտարբեր են նաեւ մարդկանց հանդեպ: Գերմանացի հայտնի փիլիսոփա Արթուր Շոպենհաուերը կարծում է, որ «կենդանիների նկատմամբ կարեկցանքը սերտորեն կապված է բնավորության բարության հետ, որ կարելի է համոզված պնդել՝ չի կարող բարի լինել նա, ով կենդանիներին դաժանաբար է վերաբերվում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Բրազիլիայի անտառներից մեկում հայտնաբերվել է ամենափոքր գորտը
Մարմնի երկարությունը՝ 7 սմ․․․
Ամենաշատ