News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վայոց ձորի Ջերմուկ քաղաքում բժշկի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով հիվանդին մահվան հասցնելու գործով դատավճիռը բեկանվել է:

NEWS.am-ի տեղեկություններով, օրերս Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է մեղադրող Գայանե Խաչիկյանի բողոքն ու վերացրել է 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելը՝ թողնելով կրելու պատիժ ազատազրկման ձևով` 2 տարի ժամկետով` բժշկական գործունեությամբ իրավունքի զրկմամբ` 3 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Ջերմուկի առողջության կենտրոնի «Շտապօգնության» բժիշկ Արտակ Գեւորգյանը 2016թ. նոյեմբերի 3-ին Գրիգոր Գրիգորյանին առաջին բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ՝ դրանց նկատմամբ դրսևորելով անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, ինչն անզգուշությամբ առաջացրել է Գրիգոր Գրիգորյանի մահը: Այսպես, Արտակ Գևորգյանը հիվանդ Գրիգոր Գրիգորյանից տեղեկացել է, որ սրտի շրջանում ունի ցավեր և ցանկանում է անցնել էլեկտրասրտագրության հետազոտություն: Առանց էլեկտրասրտագրություն կատարելու՝ բժիշկը բուժքրոջը ցուցում է տվել կատարել դեղորայքային ներարկում: Դա լսելով՝ Գրիգոր Գրիգորյանը և նրա ընտանիքի անդամները տեղեկացրել են հիվանդի՝ դեղորայքից ալերգիկ լինելու մասին: Սակայն Արտակ Գեւորգյանը ցուցում է տվել կատարել ներարկումը: Ներարկումից անմիջապես հետո Գրիգոր Գրիգորյանի մոտ առաջացել է շոկային վիճակ, նա կորցրել է գիտակցությունը: Դրանից հետո նույնպես, ըստ մեղադրանքի, Արտակ Գեւորգյանն առաջին օգնության պրեպարատի՝ ադրենալինի ներարկման ձևի և չափաքանակի վերաբերյալ բուժքրոջը տվել է ոչ ճիշտ ցուցում: Բժշկի ցուցումով կատարված ներարկումներից հետո Գրիգորյանը րոպեներ անց մահացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ