Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատունը Բրիտանիայի ԱԳՆ-ին նոտա է հղել` «Սկրիպալի գործի» առնչությամբ հանդիպում խնդրելով արտգործնախարար Բորիս Ջոնսոնի հետ, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայության ներկայացուցիչը:

«Արդեն վաղուց է  հասունացել դեսպան Ալեքսանդր Յակովենկոյի հանդիպումը Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնի հետ՝ երկկողմ հարաբերություններին առնչվող բոլոր հարցերի քննարկման համար, ինչպես նաեւ Սոլսբերիում միջադեպի հետաքննության համար», — ասել է ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ Յակովենկոն Ջոնսոնին անձնական նոտա է ուղարկել: Ռուսաստանի դեսպանատունը նաեւ հույս է հայտնել, որ նման հանդիպումը տեղի կունենա «մոտ ապագայում»:

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրեմի եւ վարչապետ Ստեֆան Լեւենի այն հայտարարություններին, որ Մոսկվան Սոլսբերիի միջադեպի «միակ հնարավոր մեղավորն է» եւ դրա համար պետք է բացատրի տեղի ունեցածը, Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ Ռուսաստանը թույլ չի տա վերջնագրային տոնով իրենից բացատրություններ պահանջել Սկրիպալի գործի վերաբերյալ:

 «Ստոկհոլմը նորից անառարկելիորեն մեղադրում է Մոսկվային միջազգային իրավակարգի հերթական մարտահրավերում»:

Ռուսաստանը թույլ չի տա որեւէ մեկին իրեն «քավության նոխազ» նշանակել եւ վերջնագրերով իրենից պատճառաբանումներ պահանջել»,  նշել են դիվանագիտական առաքելությունում: