News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին իր թոռանը՝ արքայազն Հարրիին, նշանակել է երիտասարդության դեսպան Համագործակցությունում, որի մեջ մտնում են Մեծ Բրիտանիայի նախկին գաղութային երկրները, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Արքայանզնի խնդիրը համագործակցության երիտասարդ անդամների եւ ղեկավարների միջեւ կապերի հաստատումն է, նշվում է երկուշաբթի օրը Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ:

«Արքայազն Հարրին կաշխատի Համագործակցության երիտասարդ անդամների եւ ղեկավարների միջեւ կապերի հաստատման ուղղությամբ, ինչպես նաեւ կաջակցի նրանց կողմից Համագործակցության հարթակի՝  որպես իր սերնդի համար սոցիալական, տնտեսական եւ բնապահպանական խնդիրների լուծման համար օգտագործման գործին»,-  նշվում է հաղորդագրության մեջ, որը մեջբերում է Reuters գործակալությունը: Նշվում է նաեւ, որ այժմ Համագործակցության 2.4 միլիարդ բնակչության ավելի քան 60 տոկոսը 30 տարեկանից երիտասարդն է:

Համագործակցությունը (մինչեւ 1947 թվականը՝ Ազգերի բրիտանական համագործակցություն) ամենահին միջպետական միությունն է, որի մեջ են Մեծ Բրիտանիան եւ դրա գրեթե բոլոր նախկին գաղութները: Ներկայումս Համագործակցության անդամ են հանդիսանում 53 անկախ պետություն: Այս միության երկրների գագաթաժողովը տեղի կունենա ապրիլի 16-ից 20-ը Լոնդոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ