News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 16
Տեսնել լրահոսը

CarNewsChina-ն հրապարակել է նոր սերնդի Mercedes-Benz A-Class-ի առաջին պաշտոնական լուսանկարը, հաղորդում է Autonews.ru. -ն:

Սեդանի հանրային պրեմիերան, ինչպես եւ նոր Mercedes-Maybach-ի, տեղի կունենա Պեկինի ավտոսրահում:

Դատելով նկարից եւ համարանիշի «L» ինդեքսից, շնորհանդեսին կներկայացվի սեդանի երկարացված տարբերակը, որը նախատեսված է միայն չինական շուկայի համար: Ընդհանուր առմամբ, նորույթը կպահպանի անցյալ տարվա ապրիլին Շանհայի ավտոսրահում ցուցադրված Concept A նախատիպի ընդհանուր առանձնահատկությունները: Մեքենայի թափքի առջեւի մասը գրեթե նույնը կլինի, ինչ ստանդարտ հեչբեքինը:

Չինաստանում սեդանը, որը մրցելու է BMW 1-Series-ի եւ Audi A3-ի չորս դռնանի տարբերակների հետ, կառաջարկվի 1,4 եւ 2,0 լիտր տուրբո  շարժիչներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news